Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Անջատումներ չեն լինի. «Գազպրոմ Արմենիա»-ի հետ եւս պայմանավորվել ենք»

Մարտ 25,2020 17:08

«Շատ ահազանգեր ենք ստանում, որ կոմունալների չվճարման պատճառով անջատումներ են անում: Հիմնական ահազանգերը գազին են վերաբերում: Բացի այդ, օրավարձով ապրող մարդկանց թիրախային աջակցություն ցուցաբերվելո՞ւ է վճարումների հարցում: Նրանք տանը նստած են»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Աջակցությունը պետք է լինի հասցեական: Որտեղ պետք է աջակցել, կաջակցենք հանրային միջոցներով: Ճգնաժամից հետո հանրությանը պետք է հաշվետու լինենք, թե որքանով ճիշտ օգտագործեցինք միջոցները»:

Ինչ վերաբերում է կոմունալ վճարներին, Փաշինյանը նշեց. «Հարց է առաջանում՝ պետական աշխատողների կամ ապահովված խավի վճարումներն ինչո՞ւ պետք է հետաձգվեն: Այստեղ էլ պետք է թիրախավորում լինի: Կամ, եթե սոցիալապես անապահովը նպաստ է ստացել փետրվարին, հիմա էլ է ստանում»:

Փաշինյանի փոխանցմամբ՝ պարետը պայմանավորվածություն է ձեռք բերել, որ անջատումներ չեն լինի. «Այդ թվում «Գազպրոմ Արմենիա»-ի հետ է ձեռք բերվել պայմանավորվածություն: Ավելի վաղ չէինք ասում, որպեսզի դա կոմունալները չվճարելու ազդանշան չլիներ: Իսկ նրանց, ովքեր ունեն հնարավորություն, կոչ եմ անում վճարումները չուշացնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031