«Հեռավար ուսուցման հետ կապված խնդիրներ կան: Մարդիկ պլանշետ ու համակարգիչ չունեն, որ դասերին մասնակցեն, մյուս կողմից՝ շատ տեղերում ինտերնետ չկա: Ծնողների մի մասն աշխատում է, իսկ երեխաները տանն են: Նման հարցերի լուծումն ինչպե՞ս եք տեսնում»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ մարզերում 80%-ից ավելի ներգրավվածություն կա հեռավար կրթության գործընթացում. «Իհարկե, խնդիրներ էլ կան: Որոշ աշակերտների մոտ բացակայում են սարքերը կամ ինտերնետ հասանելիությունը: Վաղը դոնորների հետ ենք հանդիպելու, որ սարքերի հարցը քննարկենք: Բացի այդ, անհատներ եւ կազմակերպություններ են դիմել մեզ, որ սարքեր եւ համակարգիչներ տրամադրեն»:
Ինչ վերաբերում է ինտերնետ հասանելիությանը, նախարարն ասաց՝ օպերատորների հետ են խոսել, եւ ծածկույթի ապահովման հարցը պատրաստվում են լուծել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ