«Մարտի 20-ից ՌԴ-ն հացահատիկային կուլտուրաների արտահանումը դադարեցրել է՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված: Սա ինչպե՞ս է անդրադառնալու մեր պարենային անվտանգության վրա»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր նման հարցադրում արեց ԼՀԿ պատգամավոր Արմեն Եղիազարյանը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ ԵՏՄ հարթակում են հարցը բարձրաձայնել. «Պայմանավորվածություն կա, որ նման իրավիճակները կբացառվեն: ՌԴ-ն խնդիր է դնում, որ ամեն երկիր արտահանման արգելք պետք է դնի դեպի երրորդ երկիր: Ամսի երեքին հարցի շուրջ վերջնական կպայմանավորվենք: Այս պահին նման խնդիր չկա»:
Գրիգորյանը նաեւ նշեց, որ այս պահին ՀՀ-ից պարենի արտահանումը սահմանափակելու խնդիր չկա, իսկ լինելու դեպքում պարետը հարցը կկարգավորի:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ