Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսային եւ ետկորոնավիրուսային շրջանում պետք է կիրառենք զարգացման ավելի ամբիցիոզ սցենարներ. Նիկոլ Փաշինյան

Մարտ 25,2020 16:45

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության եւ արդարացվածության:

Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային եւ ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ:

Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաեւ բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ:

Ստորեւ այսուհանդերձ այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները:

փետրվար

Տնտեսական ակտիվության աճ – 9.2 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.7 տոկոս
Շինարարության աճ – 25 տոկոս
Ծառայությունների աճ – 3.5 տոկոս
Առեւտրի շրջանառության աճ – 10 տոկոս
Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 1.2 տոկոս
Արտահանման աճ – 7.6 տոկոս

հունվար-փետրվար

Տնտեսական ակտիվության աճ – 8.7 տոկոս
Արդյունաբերական աճ – 15.3 տոկոս
Շինարարության աճ – 5.8 տոկոս
Առևտրի շրջանառության աճ – 6.3 տոկոս
Ծառայությունների աճ – 11.2 տոկոս
Էլեկտրաէներգիայի արտադրության աճ – 23.1 տոկոս
Արտահանման աճ – 8.8 տոկոս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031