Ինչո՞ւ պարզ Թումանյան, որովհետեւ Ամենայն Հայոց բանաստեղծի «աչքի պես պարզ» ձեւակերպումը բնորոշ է հենց իրեն: Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի ընդգրկվելը ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում տրամաբանական եւ սպասելի էր ե՛ւ թումանյանագետների, ե՛ւ հայ հանրության համար: Ընդ որում, այդ գործընթացը որեւէ բարդության չհանդիպեց, ի տարբերություն Կոմիտասի հոբելյանի:
Մանրամասն՝ կից նախագծում
Նախագծի վրա աշխատել են Գոհար Հակոբյանը, Մելանյա Բարսեղյանը, Արփի Բեքարյանը եւ Նարեկ Ավագյանը: Օգտագործվել են լուսանկարներ՝ Վիքիպեդիայից, Հայոց Ցեղասպանության թանգարան ինստիտուտի կայքից:
Հրապարակումը պատրաստվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատվամիջոցների հզորացում Եվրոպայում և Եվրասիայում» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Ինտերնյուսի ֆինանսական աջակցությամբ: