Մարտի 25-ին, ժամը 14:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի խորդանոցում, որտեղ փրկարարները հայտնաբերել են տան բնակիչ Սամվել Ի.-ի (ծնված 1970 թ.) դին:
Տեղազննման արդյունքում գազի պայթած բալոն չի հայտնաբերվել. անհրաժեշտ է ականազերծող:
Կարդացեք նաև
Դեպքի վայր է մեկնել ՊՆ թիվ N զորամասի սակրավորական խումբը:
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն