Բրիտանական գահի ժառանգորդ, Ուելսի 71-ամյա արքայազն Չարլզի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: «Նրա մոտ թեթև ախտանիշներ կան, արքայազնի առողջությունը լավ է, վերջին օրերին նա աշխատում է տանից, ինչպես սովորաբար»,-հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով արքայազնի ներկայացուցիչների հայտարարությունը:
Տեղեկության համաձայն՝ Չարլզի կինը՝ Կամիլա Պարկեր-Բոուլզը, ևս կորոնավիրուսի թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է: Նշվում է, որ արքայազնը և նրա կինը ինքնամեկուսացվել են Շոտլանդիայում գտնվող իրենց տանը:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ հնարավոր չէ պարզել, թե ումից է վարակվել արքայազնը՝ հաշվի առնելով մեծաթիվ միջոցառումները, որոնց նա մասնակցել է վերջին շաբաթներին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ