Դատապարտյալների հիվանդանոցի հիվանդ կալանավորներն առավոտվանից դրսում էին, եւ ահազանգեցին, թե իրենց կորոնավիրուսի հետ կապված հանել են հիվանդասենյակներից:
Aravot am-ի հարցին՝ ինչու են դատապարտյալ հիվանդները դրսում, ոչ թե հիվանդասենյակներում, ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը պատասխանեց. «Խուճապ չկա, որեւէ դատապարտյալի դուրս չեն գրել: Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրուսով վարակված անձ չկա, որպեսզի տանեն կամ տեղափոխեն Դատապարտյալների հիվանդանոց»:
Նկատենք, որ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ են կրում նաև կիսաբաց տիպի դատապարտյալներ, որոնք ցերեկվա ժամերին կարող են ազատ տեղաշարժվել հիմնարկի տարածքում:
https://www.facebook.com/SeyYaylakhanyan/videos/1549192678563100/
Կարդացեք նաև
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ