ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը նամակ է հղել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին՝ հորդորելով, որպեսզի դեսպանությունն ընդլայնի Հայաստանին տրամադրվող օգնությունը COVID-19 համաճարակի դեմ պայքարելու համար:
«Կոչ եմ անում ԱՄՆ արտաքին աջակցության ռեսուրսներն ուղղել Հայաստանին՝ օգնելու հաղթահարել առողջապահական ոլորտում ստեղծված արտակարգ իրավիճակը, համագործակցելով ՀՀ Առողջապահության նախարարության հետ և ունենալով հանրային առողջապահության ոլորտի այլ շահագրգիռ կողմերի աջակցությունը… Կոնգրեսի տրամադրած միջոցները կարող են կենսական նշանակության ունենալ այս վճռական պահին»,-ասվում է նամակում:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարված աշխատանքի համար՝ ուղղված հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը և սերտացմանը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ