Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա. Արցախի ԱՆ

Մարտ 25,2020 14:03

Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ հանրապետությունում առայսօր կորոնավիրուսի վարակով հաստատված դեպք չկա:

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով ԱՀ կառավարության կողմից միջոցներ են ձեռնարկվել անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքների պաշարները համալրելու համար: ԱՀ առողջապահության նախարարությունը պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով ու բարեգործական միջոցներով ձեռք է բերել կորոնավիրուսի մասին իրազեկող պաստառներ, հեռահար լազերային ջերմաչափեր, տարբեր տեսակի դիմակներ, պաշտպանիչ միջոցներ, ախտահանիչ լուծույթներ, մեկանգամյա օգտագործման խալաթներ, ձեռնոցներ, գլխարկներ, բախիլներ ու այլ պարագաներ, որոնք բաշխվել են ըստ նշանակության:

Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատությունները շարունակում են ապահովվել անհրաժեշտ բժշկական պարագաներով: Դադարեցվել են երկրորդային գնումների ընթացքը և գումարներն ուղղվել տարբեր տեսակի ախտահանիչ նյութերի ու բժշկական նշանակության ապրանքների պահուստների ձևավորմանը: Բոլոր շրջանային բուժմիավորումներում նախատեսված են համապատասխան սենյակներ՝ անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի վարակով կասկածվող անձանց մեկուսացնելու համար, իսկ Շուշիի բուժմիավորումում՝ կորոնավիրուսի վարակով հաստատված անձանց բուժումը կազմակերպելու համար։

Արցախի առողջապահության նախարարության կողմից իրականացվում են հնարավոր բոլոր կանխարգելիչ միջոցառումները ՝ հանուն մեր բնակչության առողջության»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031