Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի՞ կոպեկի արժեք ունի կալանքը, եթե միլիոնատերը պառկում է հիվանդանոցում, իսկ քյասիբը՝ ՔԿՀ-ում». Մարուքյան

Մարտ 25,2020 13:50

«Հայտնի են մարդիկ, որոնք իրենց խափանման միջոց կալանքը հիվանդանոցում կրում են ամիսներով: Անուններ չտամ, որ չասեն՝ այսինչի հետեւից եմ ընկել: Հիմա քանի՞ կոպեկի արժեք ունի խափանման միջոցը կալանքն ընտրելը, եթե անձը միլիոնատեր է եւ պառկում է հիվանդանոցում, իսկ ով քյասիբ է, ՔԿՀ-ում է: Դուք առաջադեմ բան եք ներկայացնում, բայց վտանգ չկա՞, որ ով փող ունի, կօգտվի սրանից: Միլիոնատերերի՝ հիվանդանոցում պառկելու փորձից ելնելով եմ ասում»,-ԱԺ նիստում այսօր քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի առաջին ընթերցման ժամանակ փաթեթի զեկուցող, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին նման հարցադրում հղեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք՝ օրինագծով սահմանվում է՝ գրավը պետք է դիտարկել ոչ միայն որպես կալանքի այլընտրանքային միջոց, այլեւ որպես ինքնուրույն խափանման միջոց, եւ սա կբերի կալանքի կիրառման դեպքերի նվազմանը:

Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ որեւէ խափանման միջոց ինքնանպատակ չէ. «ՔԿՀ-ներում քյասիբ չկա: Կառավարությունն ամեն ինչ արել է, որ նրանք, ովքեր քաղաքացիական հիվանդանոցում բուժօգնության կարիք ունեն, ստանան այն՝ ցուցման հիման վրա: Ինչ վերաբերում է որոշ հարուստների, որոնք հիվանդանոցում են, այնպես չէ, որ այդտեղ նրանք ազատ շփում են ունենում՝ ում հետ ուզենան: Անկախ հարուստ լինելուց, եթե անձն ունի խնդիր, պետք է բուժվի: Հասկանում եմ ձեր ասածի ենթատեքստը, բայց մենք հիմա լուրջ հսկում ենք, թե արդյոք անձն ունի՞ բուժման կարիք, թե ոչ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031