«Դատապարտյալների հիվանդանոցից ահազանգեր եմ ստանում, որ բոլորին պետք է դուրս հանեն, որովհետեւ ինչ-ինչ միջոցառումներ են կազմակերպվում: Ինչի՞ մասին է խոսքը, որ դատապարտյալներին հանում են հիվանդանոցից»,-ԱԺ նիստում այսօր արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նախարարը պատասխանեց, որ խուճապի կարիք չկա. «Այդ տեղեկությունը լիարժեք ճիշտ չէ, բոլորին չեն հանում: ՔԿՀ-ներում անցկացված որեւէ թեսթ դրական արդյունք չի տվել, բոլորը բացասական են: Եթե հարցը վերաբերում է կորոնավիրուսին, ապա որեւէ դատապարտյալի մոտ չի հաստատվել: ՔԿՀ-ներում մտահոգվելու եւ խուճապի մատնվելու կարիք չկա, իսկ դատապարտյալների հիվանդանոցը կարող է շենքային պայմաններ ապահովել, որպեսզի հնարավոր լինի բուժօգնություն ցուցաբերել, բայց այս պահին նման տեղեկություն չկա»:
Անի Սամսոնյանը հստակեցրեց, որ որոշ դատապարտյալների դուրս են գրում՝ նախապատրաստվելով արտակարգ իրավիճակի, ո՞ւր են գնալու բուժման կարիք ունեցողները: Բադասյանն արձագանքեց. «Բուժման կարիք ունեցողները, անկախ իրականացվող միջոցառումներից, կստանան բուժօգնություն, անհոգ եղեք»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ՀՀ-ում մինչեւ ապրիլի 14-ը հաստատված է արտակարգ https://www.aravot.am/2020/03/24/1102002/ դրություն:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ