Լրահոս
Օրվա լրահոսը

«Տատիկ-պապիկներին ասվել է, որ առավոտյան 10-12-ը գնացեք խանութներ, բայց ինչ-որ մեկը հարցրե՞լ է՝ տատիկ-պապիկները փող ունե՞ն, որ գնան խանութ». Մարուքյան

Մարտ 25,2020 13:26

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում դժգոհեց, որ իշխանությունները մարդանց հուզող հարցերին չեն պատասխանում. «Եղա՞վ ինչ-որ լուծում մարդանց վարկերը հետաձգելու եւ հնարավորություն տալու, երբ տնտեսությունը վերականգնվի, այն ժամանակ վճարեն: Ասել, որ այս ամսվա տոկոսը մյուս ամիս կվճարես, երբ որ մարդիկ այս ամիս չեն աշխատում, դա լուծում չի: Երկրորդը՝ օրավարձով աշխատող բանվորները, տաքսիստները, գեղեցկության սրահներում աշխատողները, օրվա փողով աշխատող մարդիկ, ռեստորաններում, սրճարաններում հյուրատներում, տրանսպորտային ծառայություների ոլորտում աշխատողները ըստ էության, սովի են մատնված: Այս մարդկանց ապրելու խնդիրը լուծո՞ւմ է, թե՞ չի լուծվում: Աշխարհում չկա այնպիսի երկիր, որտեղ մարդանց ասել են՝ նստեք տանը ու հացի խնդիրը չլուծեն: Կոմունալների վարձերն ուզում են, ցանցերից ասել են, որ չենք անջատի, գազից ու լույսից տեղեկություն չկա, բայց պիտի համալիր լուծումներ տրվեն»:

Մարուքյանն առաջարկում է լուծում. «Հենց հիմա ԿԲ-ում հարկատուներն ունեն 377 մլրդ դրամ փող, դա մեր ժողովրդի փողն է: Գոնե թիրախ խմբին, որն օրավարձով էր ապրում, պե՞տք է պետությունը աջակցի, թե՞ ոչ: Որեւէ խոսք չկա: Իշխանությունները՝ տարբեր պատգամավորներ, բաներ, լայվ են մտնում ու պատմում են, թե ոնց կարելի է տանից դուրս չգալ, հասկացանք, բայց ո՞նց պետք է մարդիկ ապրեն, ամենօրյա խնդիրներ ունեն: Տատիկ-պապիկներին ասվել է, որ առավոտյան 10-12-ը գնացեք խանութներ, որ մենք չգնանք տատիկ-պապիկներին չվարակենք: Բայց ինչ-որ մեկը հարցրե՞լ է՝ տատիկ-պապիկները փող ունե՞ն, որ գնան խանութ»:

Մարուքյանը հարցադրումներ ուներ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին՝ գիտե՞ն, թե օրավարձով ապրող քանի՞ մարդ է այսօր տանը նստած:

Էդմոն Մարուքյանը նշեց՝ իրենց առաջարկները իշխանությունները չեն լսում. «Երբ որ ասում էին՝ Իրանի հետ սահմանը փակեք՝ ձեռ էին առնում: Երբ որ ասում էինք՝ Միլանի չվերթը փակեք, ձեռ էին առնում»:

Ըստ նրա, իշխանությունները իրավիճակին լուրջ չէին վերաբերվում, ԱՀԿ-ն հայտարարել էր համավարակի մասին, մեր երկրում քարոզարշավ էր, դրա համար էլ այս իրավիճակում ենք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031