«Մարդիկ ինձ հարց են տալիս՝ հիմա մեր վարկերը չենք կարողանում վճարել՝ տոկոսները, ամսական վճարումները, զանգեր եմ ստանում, sms-ներ, հարցնում են՝ իրենք սեւ ցուցակ ընկնո՞ւմ են, թե՞ չեն ընկնում, ոչ մի բան չեն ասում մարդանց»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա ասաց, որ իրեն անդադար նամակներ են գրում, նկարագրում, թե ինչ իրավիճակում են ապրում. «Քիչ է մնում Լյուսի Քոչարյանի նման այդ նամակները ես սկսեմ հրապարակել: Իրավիճակներ են նկարագրում, այսքան մարդով ընտանիք ենք, հաշմանդամության կարգ ունենք, այսինչ վիճակի ենք, ո՞նց ապրենք»:
Մարուքյանն ասաց, որ նամակները վերաբերում են նաեւ Պետեկամուտների կոմիտեի արգելանքներին. «ՊԵԿ-ը արգելանք է դրել մարդկանց հաշիվների վրա, որը կապված է ինչ-որ պարտավորություններ չկատարելու հետ, բնականաբար՝ օրինական: Հիմա մարդիկ հարց են տալիս՝ հիմա դա նորմա՞լ է այս ճգնաժամի պայմաններում: Պետք է ինչ-որ ձեւ գոնե թուլացվեր հարկային վարչարարությունը: Ակնհայտ է, չէ՞, որ բազմաթիվ ընկերություններ չեն գործում, բայց իրենք գնալու են այդ ընկերություններից հարկը ուզեն: Ընկերություններ կան, որ արդեն աշխատողներին ազատում են աշխատանքից»:
Մարուքյանն ասաց, որ բազմաթիվ մարդիկ վարձով են ապրում ու վարձն ուզում են, քաղաքապետները պետք է հաշվարկ անեին, թե քանի՞ մարդ է իր քաղաքում վարձով բնակվում, աշխատանք տաներ, որ այս ամիս վարձը չուզեին. «Ամբողջ աշխարհի քաղաքներում դա արվում է: Պիտի արագ անեին, բա ո՞ւմ են սպասում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ