Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատավորի թեկնածուի՝ քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը կստուգվի

Մարտ 25,2020 13:08

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իրավասություն է տրվում ստուգելու դատավորի թեկնածուի՝ քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը: Գործնականում սա ո՞նց է ստուգվելու, եթե հանձնաժողովն օպերատիվ հետախուզական միջոցառում անելու իրավունք չունի»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների փաթեթի երկրորդ ընթերցման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նախարարը պատասխանեց. «Լինի ենթամշակույթ, թե ոչ, դատավորի թեկնածուի բարեվարքության ստուգումը ենթադրում է նաեւ սոցցանցերի եւ ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրություն: Դրանք վճռորոշ հիմնավորվածություն ունենալ չեն կարող, բայց լրացուցիչ հարցադրումների առիթ կտան: Բացի այդ, հանձնաժողովն իրավունք կունենա դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին՝ հայցելու ցանկացած տեղեկատվություն, որը պաշտպանված է լինելու»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031