Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը չպետք է խոչընդոտի Հայաստանում լրատվամիջոցների աշխատանքին. ԵԱՀԿ

Մարտ 25,2020 13:03

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրն իր անհանգստությունն է հայտնել մարտի 23-ին Հայաստանում Քրեական եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ, որի նպատակն է պայքարել կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ, հաղորդում է ԵԱՀԿ-ի կայքը:

«Լիովին հասկանում ենք նոր օրենքի նպատակը, որն է խուսափել համաճարակից, ագրեսիայից և պայքարել կեղծ տեղեկատվության դեմ COVID-19 համաճարակի ժամանակ: Միևնույն ժամանակ մեդիան առանցքային դեր է խաղում հանրությանը կարևոր տեղեկատվություն տրամադրելու և համաճարակի վերաբերյալ«կեղծ լուրերին» հակազդելու հարցում»,-ասվում է Դեզիրի հայտարարության մեջ:

Նրա խոսքով՝ օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքին և համաճարակի վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելուն: «Միայն իշխանությունների կողմից տրամադրված տեղեկատվության հրապարակումը շատ սահմանափակող միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և տեղեկատվության հասանելիությունը»,- նշել է Հարլեմ Դեզիրն իր հայտարարության մեջ:

Նշվում է, որ արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը սահմանվել է 300 000 դրամ (մոտ 600 դոլար), իսկ 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը ջնջելու պահանջին չենթարկվելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով (1000-2000 դոլար):

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031