Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը խոցելի խմբերի համար դառնում է անհնար. Տիգրան Ուրիխանյան

Մարտ 25,2020 13:21

Այսօր ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնցով արտակարգ դրության և սահմանափակումների ժամանակ օրենքի ուժով պետք է տրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ բոլոր ֆիզիկական անձանց, հետևյալ հիմնավորմամբ.

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական բացով, որն ակնառու է դարձել Հայաստանի Հանրապետությունում այս օրերին ստեղծված իրավիճակում: Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով հայտարարվել է արտակարգ դրություն բնակչության պաշտպանության, կանխարգելիչ այլ աշխատանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից ելնելով:

Խստացվել և սահմանափակվել է տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների և անհատների աշխատանքները, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են իրենց եկամտի աղբյուրներից: Գաղտնիք չէ, որ մեր երկրում գրեթե յուրաքանչյուր չափահաս մարդ հանդիսանում է վարկառու, իսկ ստեղծված պայմաններում վարկային պարտավորությունների կատարումը դառնում է վերոնշյալ խոցելի խմբերի համար ուղղակի անհնար:

Այդ է պատճառը, որը ներկայացնում եմ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, ըստ որոնց արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ օրենքի ուժով վարկառու ֆիզիկական անձանց կտրամադրվի առնվազն եռամսյա վարկային արձակուրդ, փաստացի այս արտոնությունը դարձնելով օրենքի պահանջ` չթողնելով այն միայն բանկերի կամ վարկային կազմակերպությունների հայեցողությանը և բարի կամքի դրսևորմանը:

Տիգրան Ուրիխանյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031