Լրահոս
Օրվա լրահոսը

«1000 դրամների» հիմնադրամի շահառուների թիվը կավելանա 9-ով

Մարտ 25,2020 12:45

ԱԺ-ն այսօրվա նիստում քննարկեց կառավարության հեղինակած՝ ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին եւ առողջությանը հասցված վնասի հատուցման մասին» օրենքում լրացումների օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը տեղեկացրեց, որ մինչեւ երկրորդ ընթերցումն առաջարկներ չեն եղել, եւ հիշեցրեց, որ ըստ այս փոփոխության՝ փոխհատուցումը (որը տրվում է այսպես կոչված «1000 դրամների» հիմնադրամից.-խմբ.) կվերաբերի ոչ միայն առաջնագծում ծառայողներին, այլեւ թիկունքում եւ զորամասում հակառակորդի գործողությունների հետեւանքով տուժածներին:

«Շահառուների թիվն ավելանալու է մոտ 9 հոգով»,-նշեց փոխնախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031