Ինչպես հայտնի է՝ ՀՀ պարետի որոշմամբ, արտակարգ դրության պայմաններում, մարտի 26-ից ՀՀ քաղաքացիների տեղաշարժը սահմանափակվում է: Նրանք կարող են տնից դուրս գալ միայն կենսական անհրաժեշտության դեպքում, եւ այդ պարագայում էլ անպայման ունենան անձնագիր եւ լրացված ձեւաթուղթ:
Պարետի որոշման թանաքը դեռ չէր չորացել, երբ սոցցանցերը ողողվեցին հումորային ձեւաթղթերով, որոնցից մի մասը բավականին սրամիտ էին, մի մասն էլ՝ անտանելի տափակ: Մեր ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում ծաղկաքաղ այդ ձեւաթղթերից:
Սակայն մեր պարտքն ենք համարում հիշեցնել, որ կարանտինը, ինքնամեկուսանալու պահանջը ինքնանպատակ չէ, տունտունիկ չէ, սողանցքեր գտնելու եւ տնից փախնելու համար ելքեր գտնելու մարտահրավեր չէ: Դա կորոնավիրուսի դեմ պայքարի լավագույն միջոցն է: Մնացե՛ք տանը եւ դրանով կապահովագրեք ոչ միայն ձեզ՝ վարակվելուց, այլեւ ձեր միջոցով ձեր տարեց կամ քրոնիկ հիվանդ հարազատին վարակելուց: Իսկ, ինչպես հայտնի է, տարեցների եւ քրոնիկ հիվանդների դեպքում կորոնավիրուսով ախտահարվելը կարող է ճակատագրական նշանակություն ունենալ:
Կարդացեք նաև