Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ չեն գործելու
✅Երևան-Արտաշատ-Երևան
✅Երևան-Մասիս-Երևան
✅Երևան-Արարատ-Երևան
✅Երևան-Վեդի-Երևան
ուղղություններով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։
❗️Չի աշխատելու նաև ներմարզային, ինչպես նաև համայնքներից Երևան ուղևորվող տրանսպորտը»։
Կարդացեք նաև
Գյումրիի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից էլ տեղեկանում ենք. «Դադարեցվում է նաև միջմարզային և մարզ-Երևան-մարզ հանրային տրանսպորտի գործունեությունը:
Սեփական մեքենաներով և տաքսիներում թույլատրվելու է միայն երկու անձով (վարորդը ներառյալ) երթևեկելը»: