Լրահոս
Օրվա լրահոսը

Թուղթ եւ կտոր՝ պլաստիկի փոխարեն. օրինագիծն ԱԺ-ում է

Մարտ 25,2020 11:54

ԱԺ-ն այսօր քննարկում է կառավարության հեղինակած՝ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Օրինագիծը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը: Ինչպես նշեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, 2022թ.-ի հունվարի 1-ից առեւտրի օբյեկտներում եւ առեւտրի իրականացման վայրերում կարգելվի պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների օգտագործումը, վաճառքը եւ իրացումը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար նախատեսված եւ երկրորդային ու երկրորդային հումքից արտադրվածների:

Գրիգորյանի փոխանցմամբ՝ մինչեւ օրենքի ուժի մեջ մտնելը ոլորտի 44 արտադրողները հնարավորություն կունենան կենսաքայքայվող պլաստիկից, թղթից եւ կտորից պարկերի արտադրման ուղղությամբ աշխատելու. «Ողջ աշխարհը շարժվում է մեկանգամյա օգտագործման պլաստիկը բացառելու ճանապարհով, քանի որ այն ներթափանցում է հողաշերտ, հայտնվում անգամ ձկների ստամոքսում»:

ԼՀԿ պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ այն տոպրակները, որոնցով քաղաքացիները սովոր են աղբը թափել, եթե արգելվե՞ն, ապա ի՞նչ լուծում են առաջարկելու. «Որոշ երկրներում, օրինակ, կան աղբի համար հատուկ տոպրակներ, որոնք գնելիս եւ օգտագործելիս քաղաքացին ազատվում է աղբի վճարից»: Նախարարը պատասխանեց, որ հիշատակված տոպրակները երկրորդային հումքից են պատրաստված, ուստի դրանք չեն արգելվելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031