Լրահոս
Օրվա լրահոսը

«Առցանց հետեւում ենք 19 ձկնաբուծարանների ջրառի գործընթացին». նախարար

Մարտ 25,2020 11:34

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը հայտարարեց՝ օրինագիծն ամրագրում է, որ ստորգետնյա քաղցրահամ ջրային ռեսուրսների հորատման սարքավորումների տեղադրումը պետք է իրականացվի այդ գործունեությունը ծավալող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց ֆինանսական միջոցների հաշվին: «Մենք արդեն իսկ առցանց հետեւում ենք Արարատյան դաշտավայրի ստորգետնյա քաղցրահամ ջրերի հորատմանը: Օրինագիծը թույլ կտա վերահսկել ստորգետնյա ջրային ռեսուրսների հորատումը եւ արձանագրել՝ օրենքին համապատասխա՞ն են իրականացնում, թե ոչ: Արարատյան դաշտի ջրային ռեսուրսներից օգտվող 19 ձկնաբուծարաններում առցանց վերահսկման համակարգեր կան, եւ ջրառի գործընթացը վերահսկվում է»:

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031