Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելվել են միջմարզային ուղևորափոխադրումները․ պարետի նոր որոշումը

Մարտ 25,2020 11:43

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նոր որոշմամբ՝ փոփոխություններ են մտցվում մարտի 24-ի որոշման մեջ, որով թույլատրվում են տնտեսական գործունեության որոշ տեսակներ։

Մասնավորապես, պարետի որոշմամբ՝ դադարեցվում են Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները:

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ
25 մարտի, 2020 N 17
ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 14 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝

1.Պարետի 2020 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետերով՝

57) «17.11» – Թաղանթանյութի արտադրություն

58) «17.12» – Թղթի և ստվարաթղթի արտադրություն

59) «17.21» – Ալիքավոր թղթի և ստվարաթղթի, թղթից և ստվարաթղթից տարայի արտադրություն

60) «17.23» – Գրասենյակային թղթե պիտույքների արտադրություն

61) «17.29» – Թղթե և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրություն

62) «18.12» – Այլ պոլիգրաֆիական արտադրանքի (բացի թերթերից) տպագրություն՝ բացառապես փոստային նամականիշների, դրոշմանիշների մասով

63) «22.22.0» – Փաթեթավորման համար պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն

64) «23.13.0» – Սնամեջ ապակե արտադրատեսակների արտադրություն

65) «18.11» – Թերթերի տպագրություն

66) «20.11» – Արդյունաբերական գազերի արտադրություն

67) «20.14.9» – Այլ հիմնային օրգանական քիմիական նյութերի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում

68) «23.52» – Կրի, գիպսի և գաջի արտադրություն

69) «24.42» – Ալյումինի արտադրություն

70) «47.62» – Թերթերի և գրասենյակային պիտույքների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

71) «47.9» – Մանրածախ առևտուր կրպակներից, տաղավարներից կամ շուկաներից դուրս

72) «58.13» – Թերթերի հրատարակություն

73) «69.10.0» – Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով

74) «94.91.2» – Կրոնական ծեսեր (հոգեհանգստի և այլնի) կատարման ծառայություններ

 

2.Որոշման հավելվածի 2-րդ կետի 30)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«30) «47.11» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գերակշռությամբ մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված
խանութներում»

 

3.Որոշման հավելվածի 2-րդ կետի 38)-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«38) «49» – Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով, բացի ՝

ա. «49.31.4» – Ավտոբուսներով և միկրոավտոբուսներով միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ.

բ. «49.39.5» – Ավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ.

գ. «49.39.6» – Միկրոավտոբուսներով միջմարզային ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ»:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031