Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան. ԿԲ-ն դատապարտում է ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը

Մարտ 25,2020 11:24
kentronakan bank

ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը:

Վարկատու և վարկառու սուբյեկտների  հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով:

Հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ:

ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկման արդյունքում վստահեցնում է, որ ՀՀ ֆինանսական համակարգը գործում է անխափան: ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական կայունության ապահովման իր գործառույթները:

ՀՀ կենտրոնական բանկը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին հնարավորինս օգտվել օնլայն ֆինանսական ծառայություններից, վճարահաշվարկային հավելվածներից և առցանց բանկային ծառայություններից, հարցերի դեպքում կապ հաստատել ֆինանսական կազմակերպության հետ ու ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները, իսկ այլ հարցերի համար զանգահարել ՀՀ կենտրոնական բանկի թեժ գծին՝ 011561954, 011563950 010592697 հեռախոսահամարներով կամ էլ. նամակ գրել [email protected] հասցեին:

ՀՀ կենտրոնական բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031