Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի արդյունքում օդի աղտոտվածության մակարդակը նվազել է. Ամերիկայի ձայն

Մարտ 25,2020 10:41

Ամերիկայի ձայն. Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը հաղորդում է կորոնավիրուսի օրերին օդի աղտոտվածության մակարդակի նվազեցման մասին:

Հյուսիսային Իտալիայում գրանցվել է նիթրոգեն դիոքսիդի մակարդակի անկում: Հիշեցնենք, որ Իտալիան կորոնավիրուսից առավելագույնը տուժած երկրների շարքում է:

Այս միտումը արդյունք է նրա, որ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով երկրում չեն գործում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ տրանսպորտային միջոցների թվաքանակը կտրուկ նվազել է:

Նույն պատկերը նկատվում է Չինաստանում, որի Վուհան նահանգից սկիզբ առավ համաճարակը: Հատկապես այս շրջանում նկատվել է նիթրոգեն դիոքսիդի արտանետումների կտրուկ անկում:

Նիթրոգեն դիոքսիդի արտանետումները, որոնք աղտոտում են միջավայրը, ի հայտ են գալիս տրանսպորտի միջոցների օգտագործման, արդյունաբերության և այլ ակտիվության արդյունքում:

Այն պահպանվում է օդում շուրջ 24 ժամ նախքան միախառնվումն այլ գազերի հետ՝ այսպիսով վնաս պատճառելով շրջակա միջավայրին:

2017 թվականից Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը գործի դրեց Sentinel-5P արբանյակը, որը օգնում է պարզելու մթնոլորտի աղտոտվածության մակարդակը:

Փորձագետները հիշեցնում են, որ նմանատիպ միտումներ են գրանցվել 2008 թվականին Չինաստանում ամառային օլիմպիական խաղերի օրերին: Այսօր օդի աղտոտվածության մակարդակի նվազեցումը, սակայն, կապված է կորոնավիրուսի համաճարակի ու մարդկանց ինքնամեկուսացման հետ: Այսօր աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն անցել է 400 հազարը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031