Մինչև մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ, ՀՀ ողջ տարածքում թույլ են տրվելու միայն հետևյալ տնտեսական գործունեության տեսակները.
1.առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները
2.գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն
3.հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում
Կարդացեք նաև
4.Սննդամթերքի արտադրություն
5.Խմիչքների արտադրություն
6.Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների
7.Հարստացած ուրանի արտադրություն
8.Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն
9.Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն
10.Հիմնական մետաղների արտադրություն
11.Զենքի և զինամթերքի արտադրություն
12.Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն
13.Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն
14.Մարտական մեքենաների արտադրություն
15.Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
16.Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում
17.Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում
18.Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում
19.Պայթեցման աշխատանքներ
20.Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար
21.Հետախուզական հորատում և գայլիկոնում
22.Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ
23.Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
24.Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
25.Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն
26.Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր
27.Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր
28.Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր
29.Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր
30.Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր
31.Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում
32.Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
33.Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
34.Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում
35.Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
36.Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
37.Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում
38.Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում
39.Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով
40.Օդային տրանսպորտի գործունեություն
41.Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն
42.Փոստային և սուրհանդակային գործունեություն
43.Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
44.Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում
45.Հեռահաղորդակցություն
46.Տեղեկատվական ծառայությունների մատուցում
47.ֆինանսական և ապահովագրական գործունեություն
48.Անասնաբուժական գործունեություն
49.Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ
50.Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում
51.Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն
52.Մաքրման աշխատանքներ
53.Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն
54.Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում
55.Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում
56. Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ
57. օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն։