Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես, իհարկե, բացարձակ չեմ ողջունում այս գրաքննությունը, որ հիմա կա, բայց…»․ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյան. «Ա1+»

Մարտ 24,2020 23:13

«Եթե գլոբալ նայենք՝ ամբողջ աշխարհում կտրուկ մի քանի բան է աճել։ Տեսանյութերի դիտումը՝ պայմանավորված մի քանի բանով․ առաջինը, որ կրթությունն ամեն տեղ է անցնում հեռավար, պյուս դրան՝ աշխատանքը, և այդ ամենն արվում են մի քանի հարթակների, տեսազանգերի միջոցով»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ, ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով համացանցի նկատմամբ հետաքրքրությանը՝ պայմանավորված կորոնավիրուսի վիճակով։

Ըստ մեդիափորձագետի՝ կտրուկ աճել է նաև նորությունների դիտումների թիվը, տեսանորությունների դիտումների թիվը, և երրորդը՝ շատացել են ֆիլմերի օնլայն դիտումները։

Հիմնական հարթակները («Յութուբը», «Նեթֆլիքսը», «Ֆեյսբուքը» և այլն), ըստ Մարտիրոսյանի, նվազեցրել են տեսանյութերի որակը՝ ծանրաբեռնվածությանը դիմանալ կարողանալու համար։

«Եթե նայենք Հայաստանին, առանձնապես տարբերություն չկա։ Բնականաբար եթե «Գուգլ»-ում նայեք՝ թիվ մեկ թեման կորոնավիրուսն է։ Եթե նայենք այլ թեմաներին, ապա հեռավար ուսուցման հարթակների և սերիալների դիտումներն են շատ (չնայած սերիալների դիտումները միշտ էլ շատ են եղել), և հիմա ավելի շատ կնայեն, որովհետև ազատ ժամանակն ավելի շատ է։ Սրան պլյուս օնլայն առևտուրն է կտրուկ աճել, և շատ սպեցիֆիկ աճեր կան»,- շարունակեց  նա։

Վերջինիս խոսքերով՝ համաշխարհային մակարդակով ցանցային հարձակումների աճ կա, կիբերկրիմինալը հիմա դուրս է եկել «որսի», քանի որ առցանց առևտուրը շատացել է,  և բնականաբար հետաքրքրությունը դեպի այդտեղ շատ է, ցանցից շատ են օգտվում մարդիկ, էմոցիոնալ ֆոնն է շատ, մարդիկ վախեցած են, զգացմունքային են ամեն ինչ ընկալում, մեծ աճ կա խաբեությունների։

Ցանցային ահաբեկչության մասով՝ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ այն երկար ժամանակ գոյություն ունի։

«Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ահաբեկչությունը հնարավոր է ֆիզիկապես էլեկտրահամակարգերի շարքից հանելու մասով, մյուսը՝ տեղեկատվական ահաբեկչությունն է, երբ կարող ես մի ամբողջ երկրում խուճապ առաջացնել։ Կեղծ լուրեր են տարածում՝ օգտվելով օրինակ՝ հայկական պրոֆիլներից․ դա տեղեկատվական ահաբեկչության տեսակ է։ Հետևանքները չեն երևում, որովհետև մեր բնակչությունը սկսել է այդ բաները հասկանալ, ձեռագիրը զգում է, քիչ մարդ կա, որ ռեալ հավատում է։ Բայց տեսականորեն այնպիսի վիճակ է, որ դա հնարավոր է։ Ես, իհարկե, բացարձակ չեմ ողջունում այս գրաքննությունը, որ հիմա կա, բայց տեսականորեն ինքն արտակարգ դրության պայմաններում մտցվում է նմանատիպ բաներից խուսափելու համար»,- եզրափակեց մեդիափորձագետը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031