Արամ Գեւորգյանը՝ «Գյուղապետ» մականունով երիտասարդը, որին «հեղափոխության պահապանները» պարտադրել էին ներողություն խնդրել վարչապետից հայհոյելու համար, ոստիկանություն է հրավիրվել, բացատրություն տվել միջադեպի վերաբերյալ:
Վարչապետին հայհոյելու համար քաղաքացուց ներողություն պահանջելու փաստով քրգործ է հարուցվել: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին կետով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Հարուցված գործն ուղարկել է Քննչական կոմիտե՝ նախաքննության:
«Լնգուլավազներ են, որոնք սաղ կյանքը գործ չեն ունեցել, նման բաներ են անում, որ վարչապետը մի բան տա էլի: Սաշիկին էին ասում, բայց երեւի Սաշիկի տղերքը նման բան չէին անում, որ 30 հոգով գնային մի տեղ, նենց էին եկել, ոնց որ Բեն Լադենն էի»,-Aravot.am-ին ասաց «Գյուղապետը»:
Կարդացեք նաև
Նա պնդում է, որ վարչապետին չի հայհոյել, այլ հայհոյանքով բնութագրել է Մարիամի արարքը, որը մետրոյում պատռել էր վարչապետի տված բուկլետը: Մեր հարցին, թե եթե չէր հայհոյել, ինչու ներողություն խնդրեց, «Գյուղապետը» պատասխանեց. «Ես իմացա՝ լիազորված մարդիկ են, մեր թաղից տարիքով մարդիկ եկան, ասացին՝ մի հատ ասա կներես, թող գնան: Ես ուզում էի խփեի, որ խփեի, հինգ հոգի միանգամից կընկներ: Ես շատ ուժեղ տղա եմ, էն տղեն եմ, որ 5 տարի առանց ԱՁ-ի աշխատում եմ, ու տենց օրենք չկա, որ գա ինձ ասի՝ ԱՁ բացի, ԱՁ փակի, ոչ ԱՁ ունեմ, ոչ՝ ՀԴՄ, ոչ մի բան, հարկայինի պետով գալիս, գնում են, ես չեմ վախենում»:
Մեր զրուցակցի խոսքով, «Հեղափոխության պահապանները» իրեն այցելել էին նաեւ դեպքից մի օր առաջ՝ երեսուն հոգով. «Մի օր առաջ էլ էին եկել ու վատ էին խոսացել, ես ութին խանութը փակել, գնացել եմ, իրենք 8:30 եկել են, բա թե՝ էս փակել, թռել ա: Ով են էդ խուժանները»:
Արամը համոզված է, որ հարուցված քրեական գործը կարճվելու է. «Ճղելու են, թափեն, կարճելու են 100 տոկոս»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ