Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ մարզերից Երևան և հակառակ ուղղությամբ տրանսպորտի և մեքենաների տեղաշարժը սահմանափակվա՞ծ է. Սուրեն Քրմոյանի պարզաբանումը

Մարտ 24,2020 22:25

ՀՀ փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանը ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց՝ Տիգրան Ավինյանի՝ մարտի 24-ի թիվ 15 որոշմամբ՝սահմանափակվում է ՀՀ տարածքում հանրային ծառայությունների իրականացումը: Նա պարզաբանեց. «Սա նշանակում է, որ հրահանգված է հանրային իշխանությունների բոլոր մարմինների գործունեությունն իրականացնել հեռավար, առցանց, առանց այցելելու համապատասխան վարչական շենքեր: Նշանակում է, որ վարչական շենքում անձինք իրավունք չունեն գտնվել բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ մարմնի ղեկավարն առանձնահատկությունից ելնելով, որոշում է, որ որոշակի թվով մարդիկ պիտի այցելեն»:

Սուրեն Քրմոյանը նաև հայտնեց, որ չեն աշխատելու պետական մարմինների սպասարկման գրասենյակները: Այս առիթով պարզաբանեց. «Քաղաքացիները չպետք է այցելեն պետական մարմիններ ծառայություններ ստանալու նպատակով: Եթե անհնար է այդ ծառայությունը փակել, այդ դեպքում հրահանգվում է, որ պետական մարմինների ղեկավարներն ապահովեն նվազագույն թվով աշխատակիցներ գրասենյակում և ծառայություններ մատուցեն առցանց: Մեր քաղաքացիների անհետաձգելի կարիքները անպատասխան չմնալու համար պետական մարմիններին հրահանգվել է, և նրանք կհրապարակեն բոլոր կոնտակտները, որոնցով քաղաքացիները կարող են հետաքրքրության դեպքում դիմել տվյալ պետական մարմնին»:

Հարցին՝ ՀՀ մարզերից Երևան և հակառակ ուղղությամբ տրանսպորտի և մեքենաների տեղաշարժը սահմանափակվա՞ծ է, Սուրեն Քրմոյանը պատասխանեց. «Տրանսպորտային միջոցների առումով սահմանափակում չի լինելու, որպեսզի աշխատողները՝ բժիշկները,  ոստիկանները, արտադրամասերում կամ խանութներում աշխատողները կարողանան աշխատավայր տեղափոխվել՝ պահպանելով պարետի նախկին ցուցումներով և ուղեցույցներով տրված կանոնները սոցիալական  հեռավորության հետ կապված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031