Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը երեքշաբթի ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում ներկայացրեց նոր գործիքները, որոնք կիրառվելու են կորոնավիրուսի դեմ պայքարի և կանխարգելման արդյունավետության բարձրացման համար։
Այդ գործիքներից մեկը հեռախոսային հավելված է, որը հասանելի է Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսների համար։ Հավելվածը հնարավորություն է տալիս հարցաշարի միջոցով ստանալ հնարավորինս ճշգրիտ տեղեկատվություն ձեր առողջության մասին։
«Հարցերի պատասխանները շատ կարևոր է, որ լինեն հնարավորինս ճշգրիտ, որովհետև այդ ճշգրտությունից կախված մեր համաճարակաբանները պետք է վերլուծեն և հասկանան ձեր առողջական վիճակը։ Որպեսզի համապատասխանաբար հասկանան՝ արդյոք որևէ միջոց պե՞տք է ձեռնարկել, թե ոչ»,- ասաց նա։
Հարցաշարը բաղկացած է տասնհինգ հարցից. «Այդ տվյալների պատասխանները կուտակվելու են մեզ մոտ։ Այդ տվյալների վերլուծության համար մեզ, իհարկե, մի փոքր ժամանակ պետք կլինի, բայց դուք կարող եք տեղեկացված լինել և համոզված լինել, որ այդ տվյալների վերլուծության արդյունքում, և եթե կարիքը կա, համապատասխան համաճարակաբանները անպայման ձեզ հետ կկապվեն»։
Կարդացեք նաև
Հավելվածը շուտով հասանելի կլինի նաև iOS համակարգի համար։ Հարցաշարին հնարավոր է պատասխանել նաև առցանց՝ ac19.am կայքում։
https://www.facebook.com/tigran.avinyan/videos/638737066918085/?__xts__[0]=68.ARCkPdK5y0Hq1hoKljpXxDWBFOjHUfEfuiRGB9h1SHoz8zzY1PJxSBmySxj_4UnAOo3gyjM2k1D6AfrRWmjnxvbFSPPzmtInbXivoxRCz-t7_aGdKlmL2Sr0z4PKNPbTtNeDFZ5XFK_IvoGSaciDb8GvGhz1HKxhZljS_hoW4j6bJJS661VssI5a8ug5mkwr706NqqVLeDKgkExcUSit6A14pSA0cxgY1LVY8-VoiBAGS8-6LHSaQl1jXGnZEDoNbNdVtD09lrZCdo8ZZL808AASskZuLZKyWHXsPTWYoDqXgpC-hGSPmDRXJ0wyhUS9lgEwDPlx3OdIUG-upXPQ0GBYZk35UcL8bMoVLK_fqQsrRuyTqF6lMJkXfxJfeCM8EFUR&__tn__=-R
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ