2020 թվականի ամառային 32-րդ օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու որոշման հետեւանքով օլիմպիական կրակի փոխանցումավազքը այդ երկրի տարածքում նույնպես չի կայանա:
Կազմակերպիչները մինչ այդ, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում որոշել էին, որ մարտի 20-ին Ճապոնիա բերված եւ մարտի 26-ին մեկնարկող փոխանցումավազքը կայանալու էր առանց ջահակիրների մասնակցության: Այսինքն, օլիմպիական ջահը պետք է տարվեր ավտոմեքենաներով՝ սակավամարդ տարածքներով: Խաղերը մեկ տարով հետաձգելուց հետո օլիմպիական ջահի երթը անիմաստ է դառնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ