Նախագահ Սարգսյանն ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի ներկայացուցիչներին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի համահիմնադիր Հակոբ Հակոբյանին, «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրի տնօրեն Վահագն Ռափյանին և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանին:
Նշելով, որ նորարարություններն ու հաջողակ ստարտափերն են ապագայի ճիշտ ճանապարհը՝ նախագահը քաջալերել է երիտասարդներին շարունակել իրենց ծրագրերի ու գաղափարների իրականացումը:
Հյուրերը նախագահ Սարգսյանին ներկայացրել են «Սևան Ստարտափ Սամմիթ-2020»-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքն, ինչպես նաև ցանկություն են հայտնել, որ նախագահն իր նախաձեռնած հեռավար դասախոսությունններից մեկը նվիրի ստարտափի թեմային՝ առցանց մասնակից դարձնելով նաև երիտասարդների «Ստարտափ Արմենիա» հիմնադրամից և «Սևան Ստարտափ Սամմիթ» ծրագրից:
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ