Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նոր տիպի Կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, Արցախում սպասվող համապետական ընտրությունները, ինչպես նաև անվտանգությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
ԱԽ գրասենյակ