Լրահոս
Օրվա լրահոսը

Նորաձեւության շաբաթին մանեքենները դիմակներով են պոդիում դուրս եկել

Մարտ 24,2020 17:20

Կորոնավիրուսը  մղել է ստեղծագործական փնտրտուքների

Կորոնավիրուսից պաշտպանվելու դիմակները վերջին շրջանում դառնում են այս տարվա նորաձեւության բաղադրիչներից մեկը: Մինչ կորոնավիրուսային իրավիճակին շատերը տագնապով են մոտենում, որոշ դիզայներներ վարակը համարում են ստեղծագործական խթան: Այստեղից էլ՝ սովորական դիմակը մոդայիկ աքսեսուարի վերածելու մղումներն ու փորձերը:

Kulturologia պորտալի տեղեկացմամբ, Լոնդոնյան նորաձեւության վերջերս կայացած շաբաթի հիթը հենց տարատեսակ դիմակներն էին: Օրինակ, The Blonds-ը ներկայացրեց գունեղ դիմակների եւ բժշկական արտահագուստի ինքնատիպ մոդելներ, որոնք ստեղծել էին դիզայներներ ֆիլիպը եւ Դեյվիդը:  Սեզոնի հիթ համարվող ոսկեգույն կոմբինեզոնը համադրված էր նույն գույնի բժշկական դիմակով:

Հետաքրքիր հավաքածու ներկայացրեց իտալական Off-White-ը, որոնց մեջ դիմակների մի մասը լոգոտիպով էր, մյուս մասն առանց լոգոտիպի, հատկապես լավ ընդունվեցին թեւիկներով բժշկական դիմակները, որոնք մասսայական վաճառքի են դրված: Ի դեպ, որոշ բրենդների դիմակները բավականին թանկ արժեն:

Չինացի դիզայներներն ու գնորդները, սակայն, բացակայում էին Լոնդոնյան նորաձեւության շաբաթից, բացակայում էին նաեւ այդ երկրի լրագրողները, այն  դեպքում, երբ ցուցադրությունների մեկնարկը տրվեց չինացի դիզայներ Յուհան Վանգի հավաքածուով: Նրան հաջողվել էր Մեծ Բրիտանիա հասնել ավելի շուտ, քանի մտցվել են օդանավային  եւ սահմանային արգելքները: Չինացի այլ դիզայներներ չէին կարողացել ժամանել Լոնդոն՝ կորոնավիրուսի պատճառով:

Բրիտանական նորաձեւության խորհրդի ղեկավար Քերոլայն Ռաշը հայտնել էր մեծ թվով դիզայներների բացակայության մասին, ասել նաեւ, որ կորոնավիրուսը հարվածել է նորաձեւության ոլորտին, որովհետեւ ֆաբրիկաները չեն աշխատում, լավագույն մասնագետներից շատերն ինքնամեկուսացած են կամ մեկուսացած:

Ի դեպ, սոցցանցերում դիմակի իրենց տարբերակներն են ներկայացրել  նաեւ տարբեր երկրների շոու բիզնեսի, հեռուստաաստղեր եւ հայտնի մարդիկ: Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչներ ֆիլիպ Կիրկորովն ու Յանա Ռուդկովսկայան  դիմակներով սելֆի են հրապարակել: Աֆրիկացի հեռուստահաղորդավար Ֆոլու Ստորմսը  ավելի հեռուն է գնացել. Africa Magic Viewers Choice Awards-ին  մրցանակը ստանալու համար նա ներկայացել է դիմակով:

Հեռուստաաստղը  տուն վերադառնալով գրառում է կատարել, որ մրցանակաբաշխության ժամանակ որեւէ մեկը ուշադրություն չի դարձրել  միմյանցից հեռավորություն պահելու՝ սոցցանցերում արած իր կոչերին ու հորդորներին: Նա եւս մեկ կոչ է արել՝ պահպանել առողջությունը, հաճախ լվանալ ձեռքերը, դեմքով չհպվել միմյանց եւ չգրկախառնվել:

Kulturologia-ն հղում անելով հոգեբաններին՝  նշում է, որ դիմակ կրելն օգտակար է հոգեբանական առումով, այդպիսով մարդն իրեն ավելի ապահով է զգում եւ պաշտպանված, իսկ լավատեսությունը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, բնականաբար, գեղեցիկ դիմակների փնտրտուքն էլ մարդկանց կտրում է առօրյա ծանր հոգսերից:

 Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Kulturologia-ի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031