Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորն ահազանգում է՝ «մեջք ունեցողներ» կան, ԱԺ փոխնախագահը խոստանում նրանց «արագ հասկացնել»

Մարտ 24,2020 17:52

ԱԺ նիստում այսօր ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը բարձրաձայնեց, որ որոշ կառույցներում օպտիմալացման քողի ներքո են տեղի ունենում  կրճատումներ:

«Ազգային կինոկենտրոնից եւ գրադարանների աշխատակիցներից ահազանգեր եմ ստացել աշխատանքից ազատման մասին՝ այն դեպքում, երբ աշխատանքից ազատումը տրամաբանական, իրավական եւ կառավարության հայտարարած օպտիմալացման համատեքստում չի տեղավորվում»,-հայտարարեց պատգամավորը:

Նա նշեց, որ բողոքներ է ստացել նաեւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի կենտրոնական գրադարանի 11 աշխատակցից. «Տնօրենը ոչ պատշաճ ձեւով է ներկայանում աշխատանքի, աշխատողներին շանտաժի ենթարկում, անհարգալից վերաբերվում: Սրանով պայմանավորված՝ նրանց հեռացրել են աշխատանքից»:

Աննա Կոստանյանի խոսքով՝ որոշ քաղաքացիներ բարձրաձայնում են, որ պետական կառույցների որոշ աշխատակիցներ եւ տնօրեններ շեշտում են  նախարարությունների, ԱԺ-ի եւ քաղաքապետարանի կողմից հովանավորչություն ունենալու հանգամանքը՝ դա դարձնելով դրոշակ եւ վստահեցնելով, որ իրենց թիկունքն ուժեղ է, կարող են ուզածն անել:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Եթե կան մարդիկ, որոնք դեռ մտածում են, որ իրենք անձեռնմխելի են կամ մեջք ունեն, ուրեմն՝ չեն հասկացել, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել: Մենք շատ արագ նրանց դա կհասկացնենք: Եթե գիտեք նման դեպքեր, տեղեկացրեք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031