Եկատերինբուրգում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի թագի համար հավակնորդների մրցաշարում այսօր երկրորդ հանգստյան օրն է, իսկ նախօրեին կայացել էին 6-րդ տուրի պարտիաները:
Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին հաղթելով չինացի Դին Լիրենին՝ վաստակած միավորների քանակը հասցրել է 4,5-ի եւ մի փոքր ավելի ամրապնդել առաջատարի դիրքը: Երկրորդ տեղում ընթացող ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշյե-Լագրավը, որը վերջին պահին է փոխարինել կորոնավիրուսի պատճառով մրցաշարին մասնակցելուց հրաժարված ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին, առաջատարին զիջում է մեկ միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ