Հանրապետության տարածքում՝
Մարտի 24-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին և 28-ին հատկապես հյուսիսային շրջաններում, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մարտի 26-27-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Կարդացեք նաև
Մարտի 24-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 25-ին, 28-29-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Երևան քաղաքի մարտի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 24.1°C (2008 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.4°C (2005 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 8.0°C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացանի վեգետացիայի վերսկսման պահին.
Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքի՝ 2020 թ․ մարտի 20-ի դրությամբ հողի արդյունավետ խոնավության պաշարներն աշնանացանի վեգետացիայի վերսկսման պահին կազմել են Արագածոտնու և Կոտայքի մարզերում 0-20 սմ շերտում 30-34 մմ, 0-50 սմ շերտում՝ 88-93 մմ, Գեղարքունիքում՝ 23-38 մմ, 52-92 մմ։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն