ՄՕԿ-ի, 32-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեի եւ Ճապոնիայի կառավարության ղեկավարներն այսօր պայմանավորվեցին կորոնավիրուսի համավարակի պատճառով ամառային օլիմպիական խաղերը հետաձգել մինչեւ 2021 թվականի ամառ: Այս մասին պաշտոնապես հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Խաղերի անցկացման նոր հստակ ժամկետներն առայժմ որոշված չեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև