ԱԺ ամբիոնից այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրկին դիմեց կառավարությանը՝ առաջարկելով 27 տարին լրացած եւ բանակում չծառայածերի հանդեպ համաներում կիրառել: Մարուքյանը նշեց, որ այս տարի նախորդիվ գործած օրենսդրական կարգավորման ժամկետը չի երկարաձգվել, եւ այլեւս հնարավոր չէ գումար վճարելու դիմաց գալ ՀՀ եւ ազատվել քրեական պատասխանատվությունից:
Պատգամավորի խոսքով՝ ստացվում է, որ պետք է գան ու բանտ նստեն, մինչդեռ ավելի քան 3000 արական սեռի ներկայացուցիչներ սպասում են, որ կառավարությունն իրենց առնչությամբ լուծում առաջարկի: «Մեզ զանգում են, գրում, չգիտեն ինչ անել»,-նշեց Մարուքյանը:
«Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին հայտարարեց՝ 27 տարին լրացածներին կոչ է անում հեռախոսակապ հաստատել ոչ թե Էդմոն Մարուքյանի հետ, այլ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի, որն այս պահին աշխատում է այդ խնդրի իրավակարգավորման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ