Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշտարարի գրասենյակին կկարողանան դիմել նաեւ անհատ ձեռնարկատերերը. օրինագիծն ԱԺ-ում է

Մարտ 24,2020 17:05

ԱԺ այսօրվա նիստում քննարկվում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի» մասին օրենքում փոփոխությունների օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրինագիծն ընդլայնում է հաշտարարի գրասենյակից օգտվողների շրջանակը:

ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը նախ նշեց, որ հաշտարարի գրասենյակը տասը տարի գործում է, բացահայտել է օրենսդրական բացեր, անվճար ծառայություններ է մատուցել այն քաղաքացիներին, որոնք ֆինանսական վեճեր են ունեցել ֆինանսական կազմակերպությունների հետ, եւ այդ կերպ բեռնաթափել է դատարանների աշխատանքը:

Օրինագիծը, պատգամավորի խոսքով, կավելացնի գրասենյակից անվճար օգտվող հաճախորդների թիվը. «Գործող օրենքով ֆինանսական կազմակերպությունների դեմ բողոք կարող են բերել միայն ֆիզիկական անձինք, իսկ մեր առաջարկած փոփոխությամբ՝ նաեւ անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք: Սա շատ կարեւոր է փոքր բիզնեսին աջակցելու եւ դատական համակարգը բեռնաթափելու համար»:

Արկադի Խաչատրյանը նաեւ նշեց, որ հաշտարարի գրասենյակի գործունեության ընթացքում վեճերը 70%-ով լուծվել են հօգուտ քաղաքացիների:

Հիշեցնենք, որ ֆինասական համակարգի հաշտարարը բողոքները քննում է արտադատարանական կարգով: Նշյալ օրինագիծը դեռ պետք է քվեարկվի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031