Կորոնավիրուսի տարածումն արագանում է: Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրառում է կատարել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսը:
«Առաջին հաստատված դեպքից մինչև 100 հազարերորդը 67 օր տևեց, 2-րդ 100 հազարին հասանք 11 օրում, իսկ 3-րդ 100 հազարը գրանցվեց ընդամենը 4 օրում։ Այս թվերը կարևոր են։ Նրանք մարդիկ են, որոնց ընտանիքներն ու կյանքը գլխիվայր շրջվել են»,-գրել է նա:
ԱՀԿ ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու և ժամանակ շահելու համար չափազանց կարևոր է տանը մնալ և սոցիալական հեռավորություն պահել: «Սրանք պաշտպանական միջոցներ են, կորոնավիրուսը հաղթելու համար անհրաժեշտ է նաև հարձակողական միջոցներ»,-հավելել է նա:
Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
The #COVID19 pandemic is accelerating. It took 67 days from the 1st reported case to reach the first 100K cases, 11 days for the second 100K cases & just 4 days for the third 100K cases.
— Tedros Adhanom Ghebreyesus (@DrTedros) March 23, 2020
These numbers matter, these are people, whose lives & families have been turned upside down. https://t.co/VydhLBNq36