ԱԺ-ում քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի՝ Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքում փոփոխությունների հարցը, որը վերաբերում է նվիրատվություններին:
Քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ այս օրենքի կարգավորումները տեղին չեն, եթե որեւէ մեկը ցանկանա «կամազներ» նվիրի» Երեւանի քաղաքապետարանին, էլի դա կարող է անել, քաղաքապետարանը կարող է, իհարկե, նվերից հրաժարվել:
Կարդացեք նաև
ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը չհամաձայնեց՝ Բաղդասարյանին ասելով. «Ինչ ասում եք, օրենքից չի բխում, դուք ստեղծագործական աշխատանքով եք զբաղվում»:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ասաց, որ երբ հարցրել ՝ այս օրենքի իմաստը ո՞րն է, պատասխանել են, թե մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ. «կոռուպցիան այդտեղ չէ, նվիրատվությունների մեջ չէ: Խոսքը գնում է այն մասին, որտեղ տրվում են որոշ արտոնություններ կամ նվիրատուն կարող է արտոնյալ պայմաններով բան ստանալ: Եկեք այդտեղ փնտրեք կոռուպցիան, թող ավագանու ընդդիմադիրները լինեն այնտեղ: Համայնքը վավերացնում է միջհամայնքային, միջազգային համաձայնագրեր, որոնք վավերացված են: Ամեն անգամ, երբ դրսի համայնքը նվեր է տալիս, բարեգործություն է տալիս, օրինակ, Ֆրանսիայի քաղաքը, մենք ամեն անգամ պետք է նայենք՝ արդյոք ուզում են արտոնյալ պայմաններով ինչ-որ բա՞ն ստանան: Մենք բոլոր նվիրատուներին դնում ենք կոռուպցիոն ռիսկային թիմի մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ