ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքի նախագիծը: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանն ասաց, որ նախագծով առաջարկում են պետական գնումների ժամանակ էներգախնայող սարքավորումներ ձեռք բերել: Օրինակ, կարող է ցածր գնով որեւէ սարքի առաջարկ լինի, սակայն դրա հետագա շահագործումն ավելի թանկ արժենա պետության վրա: Ներկայումս նման կարգավորում ու նման պահանջ չկա, դրա համար էլ գնումների ժամանակ էներգախնայողությանը ուշադրություն չեն դարձնում:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, օգտվելով առիթից՝ ասաց, որ արտակարգ իրավիճակ է, նավթի գներն աշխարհում կտրուկ իջնում են ու հիմա ճիշտ պահն է, որ կառավարության բանակցողները գազի գնի փոփոխության համար աշխատանք տանեն. «Պետք է դիմենք, որ ԵԱՏՄ շրջանակներում գազ ներկրող ընկերությունները գազի գինն իջեցնեն սահմանի վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ