ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հակամարտող երկրներին հրադադարի կոչ է արել՝ աշխարհի առաջ ծառացած կորոնավիրուսային համաճարակի պատճառով:
«COVID19-ը ազգային, էթնիկ, կրոնական պատկանելիություն չի ճանաչում: Այն խոցում է բոլորին: Այս ամենի ֆոնին ամբողջ աշխարհում շարունակվում են զինված հակամարտությունները և առավել խոցելիները ամենաբարձր գինն են վճարում: Այդ պատճառով անհապաղ գլոբալ հրադադարի կոչ եմ անում»,-գրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Twitter-ում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև
#COVID19 does not care about nationality or ethnicity, faction or faith. It attacks all, relentlessly.
— António Guterres (@antonioguterres) March 24, 2020
Meanwhile, armed conflict rages on around the world and the most vulnerable pay the highest price.
That's why I'm calling for an immediate global ceasefire.