«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարչապետի հայտարարությունից հետո, որ խիստ միջոցներ են ձեռնարկվելու կորոնավիրուսի դեմ պայքարում, մտածել է, որ գուցե ԱԺ-ն էլ չգործի՝ հատկապես, որ օրակարգում հրատապ հարցեր չկան: Այդ առաջարկը, ինչպես տեղեկացրել ենք, իշխանական պատգամավորների կողմից չընդունվեց:
Մարուքյանը պարզաբանեց, որ ճիշտ չեն հասկացել, ինքն առաջարկում էր ոչ թե գնալ ու տանը նստել, այլ՝ ԱԺ խորհուրդը մնա շենքում՝ նախագահը, փոխխոսնակները, խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները մնան, օպերատիվ կապը պահեն, հենց անհրաժեշտություն առաջանա՝ հրավիրեն նիստի. «Առաջարկը լավ չընդունվեց, նաեւ առիթ հանդիսացավ ինչ-որ մարդանց հերոսանալու, որ ես կաշխատեմ, բան…Դե հիմա, այդպես էլ է լինում»:
Դիտարկմանը, որ դուք նման առաջարկ եք անում, որ վարակը չտարածվի, բայց դուք եւ այլ պատգամավորներ չեք պահպանում կանոնները, օրինակ, դիմակ չեք կրում՝ Մարուքյանն արձագանքեց. «Ես անդադար ձեռքերս սպիրտով եւ այլ միջոցներով լվանում եմ, բայց կարծում եմ, դիմակ կրելն անիմաստ է, կարդացել եմ: Կարծում եմ, եթե մի մարդ էլ հիվանդ լինի այստեղ, բոլորը վարակվելու են: Ցուցումը հետեւյալն է՝ մի հավաքվեք, իրարից դիստանցիա պահեք, հիգիենայի միջոցներ կիրառեք: Բայց երբ որ առաջին ցուցումը չեք անում, հավաքվում եք, մնացած միջոցներն անիմաստ են դառնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ