ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Աշխարհում և մեր տարածաշրջանում դեռևս չի հաղթահարվել կորոնավիրուսի համաճարակը։
Յուրաքանչյուր նոր օր՝ մեր քույրերի և եղբայրների շրջանում ավելանում է վարակակիրների թիվը։
Արտակարգ ռեժիմի այս պայմաններում մենք պարտավոր ենք պահպանել կարգապահությունն ու անվտանգությունը, ինչպես նաև զերծ մնալ անհարկի ներքաղաքական փոխհրաձգություններից։
Կորոնավիրուսի մարտահրավերը չոքել է բոլորիս դռանը և հիմա միմյանց վրա քարեր նետելու ժամանակը չէ։
Կարդացեք նաև
Իշխանությունն առողջ քննադատությունը պետք է ընդունի և օգտակար հետևություններ անի, այլ ոչ թե սվիններով ընդունի։
Ինչպես կասեր դասականներից մեկը, «քննադատել»՝ հոգեպես տառապել է նշանակում։
Ժամանակն է հասկանալ, որ չկա հին ու նոր Հայաստան։ Հայաստանը մեկն է և այն բոլորինս է։
Այսօր աշխատելու և համաճարակը կանխելու ժամանակն է։ Համաճարակի դեմ պայքարն ու համաճարակի կանխումը քարոզարշավ չէ։
Սա քաղաքական որևէ ուժի, կուսակցության հարց չէ: Սա ազգային անվտանգության, պետության եւ հանրային առողջության հարց է:
Հ.Գ. Հայկը հաղթել է Բելին, հաղթելու է նաև կորոնավիրուսին։
Առողջ եղեք