Արցախին տրամադրվող ամերիկյան օգնության դադարեցման իրական պատճառը, ինչի մասին չի խոսվում, մեր տեղեկություններով` Հայաստանի սակրավորների ներկայությունն է Սիրիայում, ինչն ԱՄՆ-ն անթույլատրելի է համարել եւ քանիցս զգուշացրել է մեր իշխանություններին, սակայն մերոնք «համապատասխան» քայլեր չեն ձեռնարկել։
Այս հարցին ի պատասխան՝ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն ասաց. «Այո, գլխավոր պատճառը դա է, դեռ մինչեւ Սիրիա ականազերծողներ ուղարկելու որոշումը, ԱՄՆ պետդեպի կողմից հայտարարություն եղավ, որ Միացյալ Նահանգները դա դիտարկելու է որպես իրենց դեմ գործողություն։ Կա մեկ այլ նրբություն եւս՝ ամերիկացիներն ասում են, որ եթե դուք ունեք ականազերծման հնարավորություններ, իսկ հայ ականազերծողները, որոնք այսօր Սիրիայում են, ԱՄՆ-ում են վերապատրաստվել, եթե ունեք հնարավորություն Սիրիա ուղարկելու, բերեք Արցախ, ինչո՞ւ պետք է դա մենք անենք»: Պատժիչ գործողությո՞ւն էր ԱՄՆ-ի կողմից՝ «կարմիր քա՞րտ»: «Պատժիչ կարելի է ասել, բայց որեւէ գույնի քարտի խնդիր չկա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: