Հայաստանում ուղեւորափոխադրումների ծավալները նվազել են. ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, անկումը կազմել է 19.2 տոկոս: Այս տարվա հունվարին պակասել են ավտոմոբիլային փոխադրումների ծավալները 18.2 տոկոսով:
Ի դեպ, ավտոմոբիլային տրանսպորտի մեջ են մտնում նաեւ տաքսիները, որոնց միջոցով իրականացված ուղեւորափոխադրումների ծավալները այս տարվա հունվարին, անցած տարվա դեկտեմբերի համեմատ, 17.4 տոկոսով նվազել են: Այսինքն` այս տարվա հունվարին տաքսիներից օգտվել է 288 հազար 900 մարդ: Մասնագետները սրան եւս բացատրություն ունեն. բանն այն է, որ Հայաստանում շեշտակի ավելացել է ավտոպարկը: Փոխարենը 0.7 տոկոսով ավելացել են ինքնաթիռով ուղեւորափոխադրումների ծավալները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։