Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ար­տա­կարգ դրու­թ­յան պայ­ման­նե­րում այլ երկր­նե­րում չենք տես­նի ա­զատ խոս­քի այս­պի­սի սա­հ­մա­նա­փա­կում». Էլինար Վարդանյան. «Իրատես»

Մարտ 24,2020 10:40

Ե­րեկ Աժ-ն վա­վե­րաց­րեց մի օ­րենք, ո­րով պա­տաս­խա­նատ­վու­թյան են են­թարկ­վե­լու այն ան­ձինք, ո­րոնք կխախ­տեն մե­կու­սաց­ման և ինք­նա­մե­կու­սաց­ման պա­հանջ­նե­րը։ ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր, ի­րա­վա­բան Է­ԼԻ­ՆԱՐ ՎԱՐ­ԴԱ­ՆՅԱ­ՆԻՆ ան­հան­գս­տաց­նում է օ­րեն­քում առ­կա ա­նո­րո­շու­թյու­նը։

Ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում խիստ սահ­մա­նա­փա­կում­ներ կան ԶԼՄ-նե­րի հան­դեպ։ Ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված ա­զատ խոս­քի հան­դեպ այս զգու­շա­վո­րու­թյու­նը։

-Ինձ հա­մար պարզ չէ, թե ԶԼՄ-նե­րի, թե ֆի­զի­կա­կան ան­ձանց ա­զատ խոս­քի ար­տա­հայտ­ման ա­զա­տու­թյան սահ­մա­նա­փա­կումն ինչ­քա­նով է անհ­րա­ժեշտ հա­մա­ճա­րա­կի կան­խար­գել­ման, հա­մա­ճա­րա­կա­յին ի­րադ­րու­թյան պայ­ման­նե­րում բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման հա­մար, ա­ռա­վել ևս, որ առ­կա են ա­վե­լի հրա­տապ լու­ծում պա­հան­ջող մի շարք խն­դիր­ներ։ Նույն ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում այլ եր­կր­նե­րում չենք տես­նի ա­զատ խոս­քի այս­պի­սի սահ­մա­նա­փա­կում։ Շատ դժ­վար է ո­րո­շել, թե ինչ չա­փա­նիշ­նե­րի հի­ման վրա են տա­րած­վող տե­ղե­կատ­վու­թյու­նը ո­րա­կում որ­պես խու­ճա­պա­յին ի­րադ­րու­թյուն ստեղ­ծե­լու վտանգ պա­րու­նա­կող։ Այս հար­ցում հս­տա­կու­թյան բա­ցա­կա­յու­թյու­նը հար­վա­ծի տակ է դնում ժո­ղովր­դա­վար և ի­րա­վա­կան պե­տու­թյան բարձ­րա­գույն ար­ժեք­նե­րից մե­կը՝ մար­դու հիմ­նա­րար ի­րա­վունք­նե­րից խոս­քի ա­զա­տու­թյու­նը:

Այ­սօր խու­ճապ տա­րա­ծե­լու ան­վան տակ հե­ռաց­վում են հոդ­ված­ներ, ան­գամ ֆեյս­բու­քյան գրա­ռում­ներ։ Սա­կայն իշ­խա­նու­թյան ո­րոշ հայ­տա­րա­րու­թյուն­ներ Ձեզ մոտ ա­վե­լի շատ խու­ճապ չե՞ն ա­ռա­ջաց­նում։

-Նախ` ինչ­պես են ո­րո­շում, թե որ գրա­ռումն է խու­ճապ տա­րա­ծում, ո­րը՝ ոչ։ Կա­մա­յա­կա­նու­թյան սկզ­բուն­քով խու­ճա­պի դեմ պայ­քա­րը, ԶԼՄ-նե­րի, ինչ­պես նաև սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում քա­ղա­քա­ցի­նե­րի գրա­ռում­նե­րը հե­ռաց­նե­լը ա­վե­լի մեծ խու­ճա­պի հիմք կա­րող են դառ­նալ։ Մարդ­կանց մեջ օ­բյեկ­տի­վո­րեն կա­րող է հարց ծա­գել. ար­դյոք այդ կերպ նրան­ցից չե՞ն փոր­ձում թաքց­նել կարևոր տե­ղե­կատ­վու­թյուն։ Իսկ իշ­խա­նու­թյան ա­ռան­ձին հայ­տա­րա­րու­թյուն­ներ իս­կա­պես կա­րող են խու­ճա­պի ա­վե­լի լուրջ ա­ռիթ դառ­նալ։ Հա­մե­նայն դեպս այդ­պի­սի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի ար­դեն իսկ ա­կա­նա­տես ենք ե­ղել։

Ճե­պազ­րույ­ցը՝

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031