Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. Կիրակի և երկուշաբթի գրանցել ենք կորոնավիրուսի հաստատված դեպքերի ավելի ցածր արդյունք

Մարտ 24,2020 01:30

Ինչպես արդեն հայտնել էինք, երկուշաբթի՝ մարտի 23-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 41 նոր դեպք։ Ընդհանուր վարակվածների թիվը կազմում է 235։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ուղիղ միացման ընթացքում անդրադարձավ այս ցուցանիշին։

«Եթե հաշվենք որպես մեկ օրվա ցուցանիշ, շատ մեծ ցուցանիշ է։ Սակայն, չպետք է մոռանանք, որ երեկ մենք արել ենք շատ քիչ հետազոտություններ և ունեցել ենք չորս դրական արդյունք։ Եվ եթե գումարենք երկու օրվա արդյունքները՝ 41+4, և բաժանենք երկուսի կստացվի, որ մենք կիրակի և երկուշաբթի օրերը ստացել ենք օրական 21.5` կամ 21, կամ 22 արդյունք։ Ինչն ավելի ցածր է, քան նախորդ օրերի ցուցանիշները»,- ասաց նա։

Նախարարի խոսքերով՝ դա չի նշանակում, որ հիվանդությունը չի տարածվում. «Մենք ամեն դեպքում փորձում ենք ամեն դեպքի հետևից գնալ, կատարել մեկուսացումներ և ինքնամեկուսացումներ»։

Անդրադառնալով առնվազն մեկ շաբաթով գործունեության տարբեր տեսակների սահմանափակմանը Արսեն Թորոսյանն ասաց, որ դա շատ կարևոր է հակահամաճարակային միջոցառումների համար. «Մնա տանը լոզունգը շատ կարևոր է մեզ բոլորիս համար մոտակա շաբաթներին։ Մինչև մենք կարողանանք մեր գործողություններն իրականացնենք։ Որովհետև, եթե մեծ թվով քաղաքացիներ են վարակվում շատ դժվար է լինում այդ ամենին հետևելը և բոլորի հետևից գնալը՝ անկախ պետության ունեցած ռեսուրսներից»։

Նա նշեց, որ մի քանի օր է մնացել մի քանի հիվանդանոցների վերազինումը ժամանակին հասցնելու համար. «Մեզ մի քանի օր ժամանակ է մնացել մոտ 500-600 հավելյալ մահճակալ ունենալու համար Հայաստանի Հանրապետությունում միայն այս հիվանդությամբ մարդկանց բուժելու կամ առնվազն հսկողության տակ պահելու համար»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031